Թեստեր
Աչքերի գույնը և դրա նշանակությունը
Այս ինֆորմացիան ձեզ հնարավորություն կտա մակերեսորեն ճանաչել մարդկանց բնավորությունը և ներաշխարհը:
Սև աչքեր
Սև աչքեր ունեցող մարդիկ նախաձեռնող են, հասնում են այն ամենին, ինչ ցանկանում են կյանքում: Նրանք ունեն մեծ ինքնավստահություն և հսկայական կամքի ուժ: Հավակնոտ և փառասեր են, միշտ ձգտում են աչքի ընկնել: Նրանք մեծ հաջողություն են վայելում հակառակ սեռի մոտ, մեծամասամբ ի շնորհիվ իրենց հայացքի, որի մեջ խորտակվում է նայողը: Սև աչքեր ունեցողները սիրատոչոր և կրքոտ բնավորություն ունեն: Սիրահարվելով այսպիսի մարդու դուք շրջապատված կլինեք սիրով և հոգատարությամբ: Նրանք կլանված են սիրով, և ոչ-մի խոչընդոտ չի կարող նրանց կանգնեցնել հասնել երկրպագության առարկային: Երբեմն նրանք կարող են առանց մտածելու անցնել ծառացած խնդրի լուծմանը, ինչը բացասական հետևանքների կբերի: Ուստի սև գույնի աչքեր ունեցողներին խորհուրդ է տրվում ավելի հանգիստ ընկալել կյանքն ու իրականությունը, զբաղվել սպորտով`ծախսելու համար էներգիայի հսկայական պաշարները, որով օժվտած են սև աչքեր ունեցող մարդիկ:
Կանաչ աչքեր
Կանաչ աչքեր ունեցողներն զգայուն, կարեկից և մեծահոգի մարդիկ են: Նրանց սերը բոլոր դեպքերում իսկական և կրքոտ է, նրանք միշտ հավատարիմ են իրենց երկրորդ կեսին, սակայն երբեք չեն ների անհավատարմությունը և վիրավորանքը`անգամ ամենամոտ մարդուն: Իսկակական ասպետները տարբերվում են աչքերի կանաչ գույնով: Նրանց սիրում են ընկերները հավատարմության և փափուկ բնավորության համար: Նրանք շատ համբերատար են, կարող են ժամերով լսել խոսակցին: Կանաչ աչքերով մարդիկ ունեն մի շարք դրական հատկանիշներ ի տարբերություն ուրիշ գույնի աչքեր ունեցողների: Ըստ հոգեբանների, կանաչ աչքերով մարդիկ ամենահաջողակն են, քանի որ նախընտրում են հանգստությունն ու կայունությունը, սակայն սիրում են ճախրել երազներում: Շատ դժվար է հասկանալ կանաչ աչքերով մարդկանց. նրանք կարող են լինել և լավ ընկերներ, և սկզբունքային ղեկավարներ, և հավատարիմ զուգընկերներ: Սակայն պետք չէ չարաշահել նրանց վստահությունը, այլապես նրանք կվերածվեն ուժեղ և խիստ թշնամու:
Երկնագույն (բաց կապույտ) աչքեր
Անուղղելի ռոմանտիկ են երկնագույն աչքեր ունեցողները`պարզ, բայց ոչ պարզունակ բնավորությամբ: Նրանք ունեն իրենց ուրույն զգացմունքայնությունն ու հրապուրանքը: Կարող են ինքնամոռաց սիրահարվել և տրվել սիրեցյալին և հոգով, և մարմնով: Նրանք շատ շուտ են բորբոքվում և կորցնում են իրավիճակը սառը դատելու կարողությունը: Ունեն շատ լավ զարգացած պարտքի զգացողություն, երբեք չեն մոռանա արված լավությունը: Նրանք հիշաչար և հակասական մարդիկ են, միշտ պայքարում են ճշարտության համար, անգամ երբ սխալ են լինում: Անբեկանելի են որոշումներ ընդունելիս, երբեմն անգամ անընդունակ են հասկանալ դիմացինին: Երկնագույն աչքերով մարդկանց խորհուրդ է տրվում սովորել երբեմն փոխզիջումների գնալ դիմացինի հետ:
Մուգ-կապույտ աչքեր
Մուգ-կապույտ գույնը օժտում է մարդուն որոշակի սառնությամբ և անտարբերությամբ: Որքան ավելի մաքուր և պարզ է աչքերի գույնը, այդքան ավելի զուսպ է անձնավորությունը: Տաղանդավոր և անսովոր մարդկանց մեջ շատ են հանդիպում կապուտաչյաները: Այս մարդիկ կարողանում են արագ որոշումներ կայացնել հանգամանքների փոխման ժամանակ: Նրանք պահանջկոտ են ոչ միայն իրենց, այլ նաև ուրիշների նկատմամբ: Նրանց շատ հաճախ չափից ավելի համեստությունն ու անտարբերությունը թույլ չի տալիս զուգընկերոջը հասկանալ նրանց անմեկին հոգին:
Դարչնագույն աչքեր
Դարչնագույն աչքեր ունի Հայաստանի բնակչության մեծամասնությունը, սակայն սխալ է կարծել, թե բոլոր դարչնագույն աչքերով մարդիկ բնավորության նույն գծերն ունեն: Դարչնագույնն ունի շատ երանգներ, ուստի դրանց նշանակությունը փոխվում է երանգի հետ կապված: Դարչնագույն աչքերը սովորաբար պատկանում են գրավիչ և զգացմունքային մարդկանց, որոնց մեջ միացած են ջերմությունն ու մեղմությունը: Դարչնագույն աչքերով մարդիկ իրենց խառնվածքով տաքարյուն են և սիրառատ, սակայն այդ սիրահարվածությունը կարող է արագ մարել: Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ քմահաճ են լինում, ինչը թերևս հանդիսանում նրանց միակ բացասական կողմը: Նրանց անհավասարակշիռ պահվածքը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, սակայն այսպիսի մարդիկ հիշաչար չեն և մոռանում են պատահածը: Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ կոմունիկատիվ և մարդամոտ են, նրանք երբեք խնդիրներ չեն ունենում շփման մեջ, կարող են լեզու գտնել տարբեր տեսակի և հայացքների մարդկանց հետ:
Բաց-դարչնագույն աչքերով մարդիկ ամաչկոտ են, սիրում են միայնությունը: Նրանք իրականում պրագմատիկ մարդիկ են, որոնք ամեն սկսած գործ հասցնում են տրամաբանական ավարտին: Այս մարդիկ ընդհանրապես չեն հանդուրժում շրջապատողների կողմից գործադրվող ճնշումը. նրանք ինքնուրույն որոշումներ են կայացնում և կատարում բոլոր առաջադրանքները:
Մոխրագույն աչքեր
Շատ աշխատասեր են մոխրագույն աչքեր ունեցողները: Այսպիսի մարդկանց գլխավոր հատկանիշներն են զգուշությունը, կշռադատելու կարողությունը և անսպառ հետաքրքրասիրությունը: Նրանք երբեք չեն հիասթափեցնում իրենց գործընկերներին, կարող են ցուցաբերել ուշագրավ համբերություն և հետևողականություն: Կենցաղը նրանց համար կարևոր չէ, նրանք հազվադեպ են նեղանում կամ ափերից դուրս գալիս: Նրանց կյանքը պլանավորված և նախագծված է, երբեմն թվում է անգամ, որ այս մարդիկ սառնասիրտ և անզգամ են: Նրանց չորության վերածվող զգաստությունը պայմանավորված է աչքի պիգմենտի առանձնահատկությամբ: Այսպիսի մարդիկ զգացմունքային չեն, թաքցնում են իրենց ներքին աշխարհը, սակայն հավատարիմ և հոգատար են իրենց սիրելիների նկատմամբ: Նրանք հեշտորեն հաղթահարում են բոլոր դժվարությունները ի շնորհիվ արագ կողմնորոշվելու հատկության և անալիտիկ մտածողության: Երբեմն կարող են առաջանալ դժվարություններ այն խնդիրների լուծման մեջ, որոնք պահանջում են ֆիզիկական ուժ կամ զգացմունքային մոտեցում:
Ավելի վճռական, ուժեղ ու համառ են մուգ-մոխրագույն աչքերով մարդիկ: Նրանք անվիճելի սեփականատերեր են, որոնք չեն հանդուրժում ոչ-մի տարակարծություն: Նրանք մեծ կամքի ուժ ունեն, սակայն պահանջում են հնազանդության մյուսներից: Եթե իրենց սիրելին համակերպվի նման բնավորության գծերի հետ, ապա ձեռք կբերի նվիրված կյանքի ընկեր, ով ի վիճակի չէ դավաճանության:
Դեղին աչքեր
Դեղին աչքերով մարդիկ շատ հազվադեպ են հանդիպում կյանքում: Այս գույնով բնութագրվում են օձերը վագրերը, ահա թե ինչու այս գույնի աչքերով մարդիկ ունեն նշյալ կենդանիներին բնորոշ բնավորության գծեր: Դեղին երանգն արտացոլում է տաքություն, սակայն այդ տաքությունն ուղղված է միայն շատ մոտ, փոքրաթիվ մարդկանց: Դեղին աչքերով մարդկանց չի կարելի անվանել հասարակ անձնավորություններ: Նրանց միտքը կտրուկ և լուսավոր է, ուստի կարող են ցանկացած իրավիճակից դուրս պրծնել: Նրանց բնորոշ արտիստիզմն ու ճկությունը թույլ է տալիս ”ջրից չոր դուրս գալ”: Սակայն, նրանց բնորոշ հուզականություն դարձնում է նրանց դյուրագրգիռ: Սիրելի մարդու համար դեղին աչքերով մարդիկ միշտ ամուր հենարան կլինեն`սատարող, օգնող ուժ: Վագրի աչքեր ունեցող մարդիկ միշտ կպաշտպանեն բարեկանմներին, առանց իմանալու արդյոք իրենք ճիշտ են, թե ոչ: Եթե դուք վնասեք նրանց, ապա վրեժը իրեն սպասել չի տա և կլինի անսպասելի: Նրանք շատ զգայուն են խարդախության նկատմամբ և հեշտությամբ կարող են բացահայտել սուտը:
Բաց-շագանակագույն աչքեր
Բաց-շագանակագույն աչքեր ունեցող մարդկանց բնավորությունը խիստ տարբերվում է մուգ-շագանակագույն աչքեր ունեցող մարդկանց բնավորությունից: Այսպիսի մարդիկ շատ երազկոտ են, հաճախ ճախրում են երկնքում, մտքով հեռուն են սլանում: Նրանց բնորոշ են բնավորության այնպիսի գծեր, որոնք են անվստահությունը, գաղտնիությունը, միայնակությունը: Նրանք շատ փխրուն և նուրբ մարդիկ են, որոնք հեշտությամբ են ենթարկվում ուրիշի ազդեցությանը: Սակայն, քրտնաջան աշխատանքի և աշխատասիրության շնորհիվ, նրանք կարող են հաջողության հասնել: Չնայած երազելու հակմանը, այս մարդիկ կարող են միանգամայն գործնական լինել: Նրանք առանձնանում են հավատարմությամբ ու հաստատակամությամբ: Ցանկալի արդյունքին հասնելու համար այս մարդիկ պետք է հավատան իրենց ուժերին:
Կարդացեք նաև
adme.ru-ն գրաֆոլոգիա գիտության միջոցով, որն ուսումնասիրում է ձեռագրի կապը խառնվածքի հետ, պարզել է, թե ինչ է «ասում» մարդու մասին նրա ստորագրությունը...
Ճապոնացիների համար արյան խումբն ունի ճիշտ այնպիսի նշանակություն, ինչպես կենդանակերպի նշաններն Արևմուտքում: Gogetnews.info-ն ներկայացնում է որոշ փաստեր այն մասին, թե ինչպես է արյան խումբը որոշում բնավորությունը...
Մարդու բնավորության և նրա վարքագծի վրա ազդում է այն հանգամանքը, թե տարվա որ եղանակին է նա ծնվել, հավաստիացնում են Մեծ Բրիտանիայի մասնագետները: Իրենց ենթադրությունը հաստատելու համար մասնագետներն ուսումնասիրել են...
Տարբեր նկարներ, որ մենք ենթագիտակցաբար խզմզում ենք թղթի վրա` հեռախոսով զրուցելիս կամ հանդիպման ժամանակ, շատ հաճախ իրենց տիրոջ մասին կարող են ասել շատ ավելին, քան հենց տերը գիտի իր մասին...
Բնությունը մարդկանց տարբեր շուրթեր է տվել, դա հենց այնպես չէ: Շրթունքների ձևը շատ բան կարող է ասել կանանց մասին...
Ականջները պարզապես լսողության օրգան չեն: Ականջների ձևից ելնելով, վաղ ժամանակներից, որոշել են մարդու ներուժը, իսկ բժիշկներn ականջի գույնով ախտորոշել և բուժել են հիվանդություններ...
Մատների երկարության տարբերությունը շատ բան կարող է հուշել բնավորության, նախընտրությունների ու մարդկային որակների մասին։ Ներկայացնում ենք բրիտանացի գիտնականների եզրակացությունը...
Գույնը համարվում է հոգեհուզական վիճակի, խառնվածքի, բնավորության արտահայտման հիմնական տարրերից մեկը: Այս կամ այն իրն ընտրելիս մենք կարող ենք ռացիոնալ ձևով ինքներս մեզ պատճառաբանել այդ ընտրությունը...
Ծիծաղը թուլացնում է մարդուն, բարենպաստ ներգործություն ունենում նրա հոգեկան աշխարհի վրա: Զուսպ մարդը հազվադեպ է ծիծաղում, սովորաբար սահմանափակվում է մեղմ ժպիտով:Հիվանդ մարդիկ ևս հաճախակի չեն...
Ահա դրանց նշանակությունները գիտեին շատ քչերը: Ոմանք նույնիսկ չգիտեին էլ, որ խալերը կարող են որևէ նշանակություն ունենալ: Բայց արի ու տես, որ դրանք իմաստ...
Որքան հաճախ ենք մենք լսում՝ աչքերը հոգու հայելին են, սակայն ինչպես պարզվել է՝ մարդու բնավորության մասին կարող են պատմել ոչ միայն աչքերը, այլև...
Կնոջ մասին շատ բան կարող են պատմել ո՛չ միայն նրա շպարը, պայուսակը, շրթներկն ու անգամ նրա եղունգները, այլև նրա դաստակի ձևը։ Որպեսզի մաքսիմալ ինֆորմացիա ստանաք նրա մասին, անպայման պետք է ուշադրություն...
Մարդիկ շփվելիս, իրենք էլ դա չնկատելով, հաճախ օգտագործում են ժեստեր: Զրույցի ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ժեստերին, դիմախաղին և մարմնի շարժումներին...
Իհարկե՛, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սիրում են փոփոխել իրենց մազերի ձևը եւ հաճախ փոխում են սանրվածքը, մազերի երկարությունը, բնավորությունը ևս երբեմն-երբեմն փոփոխության է ենթարկվում: Սակայն, խոսքը, մասնավորապես...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն